Ռուսաստանում կարգելվի սմարթֆոններից օգտվել ղեկին
ՌԴ Պետդումայի պատգամավոր Վյաչեսլավ Լիսակովը չի բացառել, որ օրենսդրական փոփոխությամբ նախաձեռնություն կլինի, ըստ որի արգելք կդրվի մեքենայի ղեկին սմարթֆոնների օգտագործմանը: Այս մասին նա իր ֆեյսբուքի էջում գրել է.
«Մենք պետք է վարորդներին ամեն կերպով արգելենք սպարթֆոնների և այլ տեսակի կապի միջոցների օգտագործումը ղեկին: Դրանց թվում կարող են լինել նաև «խելացի ժամացույցները», որոնք հիմա հնարավորություն են տալիս նկարներ և հաղորդագրություններ ստանալ: Մեծամասնությունն արդեն ոչ թե հեռախոս, այլ սմարթֆոններ է օգտագործում, վարելով մեքենան՝ մտնում են իրենց Facebook-ի и Twitter-ի էջերը, հենց սա է վտանգավորը»:
Լիսկովը օրինակ է բերել, որ Իսրայելում ղեկին ցանկացած տեսակի կապի պարագաներ օգտագործելու համար վարորդները տուգանվում են: Այս փորձը պահանջում է վերլուծություն, ուսումնասիրում և քննարկում:
Հիշեցնենք, որ ներկայումս Ռուսաստանում ըստ երթևեկության կանոնների՝ վարորդներին արգելվում է մեքենա վարելու ժամանակ օգտվել հեռախոսից, եթե այն չի համալրված համապատասխան տեխնիկայով, որը թույլ կտա խոսել՝ առանց զբաղեցնելու ձեռքերը: Այս կանոնի խախտման դեպքում տուգանքը կազմում է 1500 ռուբլի: