211652_close_icon
views-count1285 դիտում article-date 12:16 13-03-2015

«Էբոլա» վիրուսի զոհերի թիվը հասել է 10.000-ի

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «Էբոլա» վիրուսի պատճառով մահացածների թիվը մարտի 10-ից ավելացել է 43-ով, իսկ վարակվածներինը՝ 103-ով: Վիրուսի տարածումից ի վեր Գվինեայում, Լիբերիայում և Սիերա-Լեոնեում 10.400 մարդ է մահացել, վարակվել է 24.350-ը: Վարակման դեպքեր գրանցվել են նաև Մալիում, Նիգերիայում, Սենեգալում, Իսպանիայում, Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում: Այնուամենայնիվ, նշված երկրներում վարակվածների ընդհանուր թիվը չի գերազանցում 10-ը: Բացառություն է կազմում Նիգերիան, ուր 20 վարակված է եղել, որոնցից 8-ը մահացել է:

Նմանատիպ նյութեր