211652_close_icon

«Իսլամական պետություն»-ը սպառնում է գրոհել Հռոմն ու Փարիզը

views-count2064 դիտում article-date 10:31 13-03-2015
«Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը սպառնում է նոր ահաբեկչություններ իրականացնել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է իսլամիստ ահաբեկիչների գործունեությունն ուսումնասիրող SITE Intelligence Group ընկերությունը: «Մենք ուզում ենք Փարիզը, իսկ հետո Հռոմը»,-մեջբերում է կազմակերպությունը «ԻՊ»-ի մամլո քարտուղար Մուհամմեդ ալ-Ադնանին խոսքը: Ալ-Ադնանի խոսքով՝ նշված եվրոպական քաղաքաներից հետո հերթը կհասնի Մեքքային ու Մեդինային, իսկ հետո՝ Թեհրանին:

Նմանատիպ նյութեր