Մեքսիկայում մոտորանավակի եւ կետի բախման հետեւանքով զբոսաշրջիկ է մահացել
Մեքսիկայի ափերի մոտ կետը բախվել է մոտորանավակին, ինչի հետեւանքով մեկ զբոսաշրջիկ է մահացել: Եւս երկու հոգի վնասվածքներ են ստացել:
Մոտորանավակը վերադառնալիս է եղել ծովափնյա քաղաքներից մեկից, երբ դրա ճանապարհին մոխրագույն կետ է նկատվել: Մոտորանավակը կառավարողը փորձել է շրջադարձ կատարել, սակայն ծովային հսկայի հետ բախումից խուսափել չի ստացվել: Կետը բախվել է մոտորանավակի դիմային հատվածին: Վթարի զոհ է դարձել կանադացի մի կին, որը Մեքսիկա էր եկել որպես զգոսաշրջիկ: