3852 դիտում
23:24 12-03-2015
ՀՀԿ ԳՄ նիստը ավարտվեց . ՀՀ քաղաքական դաշտում նոր փուլ է սկսվում
ՀՀ քաղաքական դաշտում սկսվում է Սահմանադրական բարեփոխումների քննարկման փուլը։
Այս մասին այսօր՝ մարտի 12-ին, ՀՀԿ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը։ Նրա խոսքով՝ վաղը նախագահը հանդիպելու է մասնագիտական հանձնաժողովի եւ հանրային խորհրդի անդամների հետ։
«Չի բացառվում՝ Սերժ Սարգսյանը խորհրդարանին ներկայացնի սահմանադրության բարեփոխումների երկու փաստաթուղթ, եթե լինեն տարբեր դիրքորոշումներ»,- ասաց ԱԺ փոխնախագահը:
Ի դեպ, Հերմինե Նաղդալյանը նշեց, որ ՀԱԿ-ին նախագահ Սերժ Սարգսյանը չի հրավիրել՝ Սահմանադրական բարեփոխումների շուրջ քննարկումների: Միաժամանակ ավելացրեց, թե ինչ իմաստ կա քննարկման հրավիրել մի ուժի, որոնք քննարկման եզր չեն գտնում:
Կարծում են նաեւ, որ այդ քննարկումը պետք է ծնի, ի վերջո, պատասխան: «Ինչ բարեփոխումներ, ինչ ծավալով»,- նշեց Հերմինե Նաղդալյանը:
Հիշեցենք, որ այսօր նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել էր 6 քաղաքական ուժերի` ԲՀԿ-ի, Ժառանգության, ՀՅԴ-ի, «Ազատ դեմոկրատների», ՀՀՇ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչների հետ:
Նմանատիպ նյութեր
2837 դիտում
09:32 17-10-2018
Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, խորքային ռիսկերով և ահռելի հնարավորություններով․ «Ժամանակ»
Այս բաժնից
553 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
994 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
865 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը