9892 դիտում
22:29 02-04-2015
ՀՀԿ ԳՄ նիստը ավարտվեց. ինչո՞ւ են տուգանվում ՀՀԿ-ական գործարարները եւ ինչո՞ւ Գագիկ Ծառուկյանի փեսային Կոտայքի մարզպետ նշանակեցին
Հարկային մարմինը միշտ էլ ստուգումները կատարել է եւ շարունակում է կատարել։ Բոլոր ձեռնարկություններն էլ ժամանակ առ ժամանակ ստուգումների են ենթարկվում:
Այս մասին այսօր ՀՀկ ԳՄ նիստից հետո ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-ական գործարարների տուգանքներին: Միաժամանակ ավելացրեց, որ երբեւիցե որեւէ գործարար հարց չի բարձրացրել, որ ինքը իշխող կուսակցությունից է, որ արտոնություններ ստանա:
Լրագրողները հետաքրքրվեցին նաեւ Կոտայքի մարզի մարզպետի պաշտոնում Գագիկ Ծառուկյանի փեսայի նշանակումից: Ինչին ի պատասխան Հերմինե Նաղդալյանը արձագանքեց, որ ֆանտաստիկայի ժանրից կլինի կարծել, որ Կարապետ Գուլոյանի նշանակումը, որեւէ կապ ունի Գագիկ Ծառուկյանի անձի հետ: Նա նշանակումը կապեց տվյալ մարզում Գուլոյանի աշխատանքային փորձի հետ:
Նշենք նաեւ, որ ՀՀԿ ԳՄ նիստին քննարկվել են կուսակցական եւ ներքաղաքական հարցեր:
Նմանատիպ նյութեր
3360 դիտում
14:56 13-05-2015
Ով Աբովյանում կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային. ՀՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը կպաշտպանեն նույն թեկնածուին
2598 դիտում
13:56 30-04-2015
Հայտնի է Աբովյանի քաղաքապետի ընտրության օրը. ո՞վ կփոխարինի Գագիկ Ծառուկյանի փեսային
Այս բաժնից
703 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը
682 դիտում
13:56 23-12-2024
Այդ քայլերը լինելու են ռադիկալ. Ավինյանը՝ Երևանում օդի որակի բարելավման մասին