Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, խորքային ռիսկերով և ահռելի հնարավորություններով․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Իսկ արդյո՞ք թավշյա հեղափոխության փաստը կախված էր կամ ենթակա էր Նիկոլ Փաշինյանի վարչապետի պաշտոնից: Դարձյալ պետք է պարզ նայենք իրողությունների և դեպքերի հաջորդականությանը: Նիկոլ Փաշինյանն է թավշյա հեղափոխության արդյունքում դարձել վարչապետ, ոչ թե Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքում է տեղի ունեցել թավշյա հեղափոխությունը: Իսկ ներկայումս, թեև Փաշինյանը հրաժարական է ներկայացնում, սակայն պահպանում է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակը, այսինքն՝ թեկուզ այդ կարգավիճակով, սակայն կառավարման համակարգը ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:
Պետք է նկատել, որ այս իրավիճակը թերևս ամենաերաշխավորվածն է, եթե դիտարկենք բոլոր հնարավոր ներքին ու արտաքին բաղադրիչների ամբողջության համադրության ու այսպես ասած՝ ներդաշնակության մեջ: Ըստ էության, Հայաստանն ավարտում է թավշյա հեղափոխությունը: Այլ կերպ ասած՝ հեղափոխությունը սպառվելու տարբերակից գերադասվում է հեղափոխությունն ավարտելու տարբերակը, կիսատ չթողնելու տարբերակը: Հայաստանում սկսվում է քաղաքական զարգացման նոր փուլ, բնականաբար՝ արդեն իր ռազմավարական, խորքային ռիսկերով և բնականաբար՝ ահռելի հնարավորություններով»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]