211652_close_icon
views-count23390 դիտում article-date 22:54 12-03-2015

Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ո՞ւմ գլխին է պատրաստվում պահպանակ քաշել. Armlur.am

Այսօր կեսօրից ողջ համացանցը ողողված է տեղեկությամբ այն մասին, որ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը զբաղվում է նաև պահպանակների բիզնեսով, ընդ որում՝ կեղծ պահպանակներ շուկա լցնելով: Այս առիթով քիչ առաջ Armlur.am-ը զանգահարել է Սամվել Ալեքսանյանի հեռախոսահամարին, և ի զարմանս մեզ` նա պատասխանեց մեր հեռախոսազանգին: - Պարո’ն Ալեքսանյան, իսկապես հիմա էլ պահպանակների բիզնեսո՞վ եք զբաղվում: Այդ լուրը կայծակի պես տարածվեց: – Ազի’զ ջան (ծիծաղում է….) ես այդ բիզնեսով չեմ զբաղվում: Բայց մեծ հաճույքով մի հատ էդ լուրը գրողի, մի հատ էլ զակազչիկի գլխին կքաշեի: Էսքանը կարաս գրես: Ալեքսանյանն այս նախադասությունից հետո անջատեց հեռախոսը և այլևս չպատասխանեց մեր հեռախոսազանգերին: Մանրամասներն՝ [url=http://armlur.am/319918/]այստեղ[/url] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր