Այրվել է անասնակեր
Մարտի 12-ին, ժամը 16.56-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղի թիվ 6 փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.17-ին, մարվել՝ 17.40-ին: Տան բակում այրվել է կուտակված անասնակեր (150 հակ):