211652_close_icon

Վարդենիսում 4 բնակիչներ դրամական օգնություն են ստացել

views-count745 դիտում article-date 21:03 12-03-2015
Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը Վարդենիսի քաղաքապետարանում կատարեց քաղաքացիների ընդունելություն: Տեղում բավարարվեց մարզի ղեկավարին դրամական օգնություն տրամադրելու խնդրանքով ներկայացրած 4 քաղաքացիների դիմումները, կարգավորվեց նաև 1 քաղաքացու աշխատանքի հետ կապված խնդիրը: Վարդենիսի քաղաքապետի հետ մարզի ղեկավարը քննարկեց քաղաքի մի շարք բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման հետ կապված խնդիրը, իսկ մի շարք համայնքների ղեկավարների հետ` գարնան գյուղատնտեսական աշխատանքների վերսկսման, համայնքներում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի, համայնքային բնույթի այլ խնդիրներ:

Նմանատիպ նյութեր