Սեւան քաղաքի 17 կարիքավոր բնակիչներ դրամական օգնություն են ստացել
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Անդրանիկ Հակոբյանը Սեւան քաղաքում կատարեց քաղաքացիների ընդունելություն:
Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին դրամական օգնության խնդրանքով գրավոր դիմել էին Սեւան քաղաքի 17 կարիքավոր բնակիչներ, որոնց խնդրանքը մարզպետի տեղակալի կողմից բավարարվեց տեղում:
Մեկ քաղաքացի դիմեց պետպատվերի շրջանակներում բուժվելու խնդրանքով, որի խնդրանքը նույնպես բավարարվեց: