864 դիտում
16:29 12-03-2015
Գայ-Ակնաշեն ավտոճանապարհի վիճակը բարելավվել է
ՀՀ Արմավիրի մարզի Ջրառատ-Գայ-Ակնաշեն հանրապետական նշանակության ավտոճանապարհի Գայ-Ակնաշեն 0,67 կմ երկարությամբ հատվածի վիճակը հիմնանորոգման աշխատանքների արդյունքում բարելավվել է:
Ճանապարհը տարիներ շարունակ չի վերանորոգվել, ինչի հետևանքով ճանապարհահատվածի սկզբնամասում ասֆալտբետոնե պատվածքը բացակայում էր: Առաջացած խորքային փոսերը խոչընդոտում էին անվտանգ երթևեկությանը, իսկ ճանապարհահատվածի վերջնամասում գոյություն ունեցող ծածկի վրա առաջացել էին լայնական, երկայնական և ցանցավոր ճաքեր: Բացակայում էին իջատեղերը, մայթերը և ճանապարհային նշանները:
«Կուարլին» ՍՊ ընկերության ճանապարհաշինարարներն իրականացրել են ճանապարհի սկզբնական հատվածի վերակառուցման, գոյություն ունեցող ասֆալտբետոնե պատվածքի փոսային նորոգման, հարթեցնող շերտի տեղադրման, ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ: Կատարել են մայթերի, ուղիների և մուտքերի կառուցման, ջրահեռացման համակարգի վերականգնման, ինչպես նաև նշագծման և ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ:
Աշխատանքներն իրականացվել են «Պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգում» ծրագրի շրջանակներում` ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Տրանսպորտի ԾԻԳ» պետական հիմնարկի պատվերով: Պետական բյուջեի միջոցներից հատկացվել է 81.900.000 ՀՀ դրամ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի հրամանով ձևավորված շինարարական աշխատանքներն ընդունող հանձնաժողովը ճանապարհահատվածն ընդունել է շահագործման:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության
լրատվական ծառայություն
Նմանատիպ նյութեր
1848 դիտում
13:28 12-03-2014
Միխայել Շումախերի առողջական վիճակը բարելավվել է
28982 դիտում
19:00 14-04-2016
Կենտրոնական զինվորական հոսպիտալում բուժվող, ծայրահեղ ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկի վիճակը ևս բարելավվել է
Այս բաժնից
1228 դիտում
22:43 14-01-2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ
1018 դիտում
21:47 14-01-2025
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պետն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ