Չինաստանում աճում է ահաբեկչության համար դատապարտվածների թիվը
Չինաստանում 2014թ-ի ընթացքում ահաբեկչության և անջատողականության մեջ մեղադրվել և դատապարտվել է ավելի քան 700 մարդ: Այս թիվը 10%-ով ավելի է, քան անցած տարվա տվյալները:
Անցած տարի Չինաստանը զանգվածային գործողությունների քաղաքականություն էր սկսել, որոնց նպատակն էր կանխել ծայրահեղականությունը Սինցզյան-Ույգուրական ինքնավար շրջանում, ուր ապրում են մահմեդական փոքրամասնությունները՝ ույգուր ցեղերը:
2014թ-ի ավենազանգվածային ահաբեկչական հարձակումը Կունմին շրջանում էր տեղի ունեցել, որի հետևանքով 30 մարդ էր զոհվել: Ըստ իշխանությունների՝ այդ հարձակման հետևում կանգնած են սինցզյան անջատողականները: Սակայն իրավապաշտպանները մեղադրում են Պեկինին՝ կրոնի և մշակույթի ազատությունը ճնշելու բռնի քաղաքականության աճի համար: