211652_close_icon
views-count9416 դիտում article-date 17:06 28-03-2014

«Հարսնաքար»-ի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտվածների հարազատների կարծիքը՝ Ռուբեն Հայրապետյանի մասին. ֆոտոշարք

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանը այս ընթացքում «Հարսնաքար»-ի գործով 12 տարվա ազատազրկման դատապարտված իր նախկին աշխատակիցների հարազատների հետ կապի դուրս չի եկել: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասացին դատապարտվածների հարազատները, ովքեր հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ: Հարցին, թե արդյո»ք վիրավորված չեն նրանից, Արման Խաչատրյանի` «Կյաժի» հայրը` Յաշա Խաչատրյանը, [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ ի սկզբանե էլ Ռուբեն Հայրապետյանը, ոչ կռվի ժամանակ է դեպքի վայրում եղել, ոչ էլ հետո է իրենց հետ կապի դուրս եկել: «Այս 2 տարվա մեջ Ռուբեն Հայրապետյանին մի անգամ եմ տեսել, այն էլ դատարանում»,- ասաց Յաշա Խաչատրյանը: Հարցին, թե նրա վերաբերմունքից վիրավորվա՞ծ է, թե՞ ոչ, ասաց. «Նա առնվազն մի 600 աշխատող ունի, մարդը հո ի վիճակի չէ՞ այդքանին հսկի` հաց կերան, ծխեցին, կռիվ արեցին, թե ոչ: Ծնողը ես եմ: Ենթադրենք, ես եմ Ռուբեն Հայրապետյանի փոխարեն, գնամ, ի՞նչ ասեմ: Ես հիմա անարդարության համար եմ բողոքում»,-ասաց դատապարտյալի հայրը եւ ավելացրեց, որ Հայաստանում նման դաժան վճիռ մինչեւ այսօր չի եղել, չի էլ կրկնվի, քանի որ վեցին էլ, ըստ նրա՝ անարդարացի են դատել: «Սա վճիռ չէր, այլ խայտառակություն էր»,- դժգոհեց Արման Խաչատրյանի հայրը: Մյուս ծնողներն էլ ավելացրին, որ անգամ ծնողը իր երեխաների արարքի համար պատասխանատու չէ չափահաս տարիքից հետո, հետեւաբար, Ռուբեն Հայրապետյանն ի՞նչ անի այս դեպքում: Դավիթ Ադամյանի` մատուցողի կինն էլ` Զարինեն, ասաց, որ իր ամուսնուն ստորացրել են եւ դրա արդյունքում է կռիվը սկսել: Արման Բաղդասարյանի մայրն էլ` Գրետան, ասաց, որ իր միակ պահանջը արդար դատավճիռն է: «Իմ տղան մեղավոր չէ: Մյուս տղաս էլ Արցախյան ազատամարտում է զոհվել: Ինչպե՞ս կարող է մի ընտանիքի տղաներից մեկը կյանքը Արցախյան ազատամարտին տալ, իսկ մյուսը հանցագործ դուրս գա»,-ընդգծեց տիկին Գրետան: Արթուր Բաբլոյանի հարազատներից Սիրանուշ Սեդրակյանն էլ ավելացրեց, որ դիմելու են Վերաքննիչ, Վճռաբեկ եւ, եթե հարկ լինի, գնալու են մինչեւ Եվրոդատարան, որ այս դատավճիռը բեկանեն: Նա դժգոհեց, որ բոլորը դատավճռից հետո սկսել են քննարկել դատապարտվածների հարազատների վարքը եւ ավելացրեց. «Բոլորն էլ դաստիարակված ընտանիքից են: Լավ, իրենց ասելով, եթե «ախռանիկներն» էին տգետ, բա ինչի՞ չեք ասում՝ ի՞նչն է հանդիսացել այս ամենի պատճառը, չէ՞ որ այդ հինգ բժիշկներն են սկզբում այդ հայհոյանքները տվել, որտեղ հարսանյաց հանդեսի ժամանակ եղել են բազմաթիվ կանայք եւ երեխաներ: Ու՞մ երեխային անմեղ տեղը դատեին, նման բան չէր ասի: Իսկ, երբ ասում են՝ մենք այդպիսի երեխա չենք դաստիարակել, որ նման բան անի: Ես խորհուրդ կտամ չփնովեն ուրիշի ներկան, քանի որ չգիտեն իրենց ապագան»,- նշեց Արթուր Բաբլոյանի ազգականը: Գարիկ Մարգարյանի մայրն էլ` Նունե Մարգարյանը, եւ Արման Խաչատրյանի մայրը` Սուսաննա Դավթյանը, հերթական անգամ ավելացրին, որ իրենց որդիներին թող դատեն կատարած հանցանքի համար, ոչ թե սպանության հոդվածով, իսկ եթե վճիռը չբեկանվի, իրենք միանշանակ ինքնահրկիզվելու են:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր