ԱՊՀ երկրներում կստեղծվի ծանր հանցագործությունների համար դատապարտվածների տվյալների միասնական բազա
Մինսկում կայացած ԱՊՀ երկրների քրեակատարողական ծառայությունների ղեկավարների խորհրդի նիստում որոշում է կայացվել ԱՊՀ երկրների ծանր հանցագործությունների համար դատապարտվածների տվյալների միասնական բազա ստեղծելու մասին, գրում է «Российская газета»-ն։
«Ահաբեկիչների, ծայրահեղականների, ինչպես նաև ծանր հանցագործությունների համար դատապարտվածների տվյալների ընդհանուր բազայի ստեղծումը խորհրդի կարևորագույն նախագծերից մեկն է։ Նման մարդիկ չպետք է բանտից ազատվելուց հետո ունենան մեր երկրների սահմաններն ազատ հատելու հնարավորություն, առանց հաշվառման ու վերահսկման»,-նշել է ՌԴ Դաշնային ծառայության տնօրենի տեղակալ Վալերի Մակսիմենկոն։
Նրա խոսքով՝ տվյալների բազան ամենայն հավանականությամբ կարող է ստեղծվել առաջիկա կես տարում։