211652_close_icon
views-count1417 դիտում article-date 19:10 12-03-2015

Զելենոգրադում հին լոգարանը նետել են վերելակի հորը

Ռուսաստանի Զելենոգրադ քաղաքում բնակիչները որոշել են ձերբազատվել հին լոգարանից: 180 կգ քաշով չուգունե լոգարանը անհայտ անձինք նետել են վերելակի հորը: Լոգարանի անկման հետեւանքով խափանվել է վերելակի աշխատանքը, այն ժամանակավորապես չի շահագործվում: Իրավապահների տվյալներով` շենքի 11-րդ հարկի բնակիչները նոր լոգարան են ձեռք բերել, եւ, հավանաբար, կատարվածի հեղինակը իրենք են: Գիշերը բնակիչները ուժեղ ձայն են լսել եւ կարծել, թե պայթյուն է տեղի ունեցել: Իսկ առավոտյան լոգարանը հայտնաբերել են վերելակի հորում: Բնակիչներից որեւէ մեկը չի տուժել, բայց ստիպված են ոտքով բարձրանալ 14 հարկանի շենքը: Վերելակի նորոգման աշխատանքները սկսված են, դրանք կարժենան 1,5 միլիոն ռուբլի:

Նմանատիպ նյութեր