211652_close_icon
views-count50394 դիտում article-date 19:19 30-05-2017

Արտակարգ դեպք Վանաձորում. վերելակի խափանման պատճառով երկու 14-տարեկան աղջիկներ ընկել են հորը. նրանց տեղափոխել են հիվանդանոց. նրանցից մեկը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, մեկն էլ ստացել է նախաբազկի կոտրվածք. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Երկու աղջիկ երեխա մարմնական վնասվածքներով Վանաձորի հիվանդանոց են տեղափոխվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նրանք հիվանդանոց են տեղափոխվել Աղայան 74/1 շենքից, որտեղ նրանցից 14-ամյա Լուսինե Զաքարյանին դուրս են բերել վերելակի հորից: Գ.Շամշյանի տեղեկություններով՝ նշված շենքը 9-հարկանի է և երբ երեխաները 5-րդ հարկից ցանկացել են վերելակ նստել, Լ. Զաքարյանը ընկել է հորի մեջ, իսկ 14-ամյա Վիկա Արզումանյանը, երբ ցանկացել է Լուսինեին բռնել՝ վերելակի դռները փակվել և վնասել են նրա ձախ նախաբազկի հատվածը: Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Կարապետյանի գլխավորությամբ: Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Լ, Զաքարյանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ, ըստ նախնական տեղեկությունների, նա կոտրվածքներ է ստացել: Փաստի առթիվ ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր