211652_close_icon
views-count1194 դիտում article-date 15:46 12-03-2015

Ռուսաստանից ուկրաինացի փախստականների արտահոսք է նկատվում

Ըստ Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության՝ Ռուսաստանից փախստականների արտահոսք է գրանցվում դեպի արևելյան Ուկրաինա, բայց չի բացառվում, որ նրանք կվերդառնան: Այս մասին հայտնել է Ռուսաստանի դաշնային միգրացիան ծառայության քաղաքացիության հարցերով գրասենյակի ղեկավարի օգնական Լիլիա Արեստովան: Ըստ նրա, մարդիկ վերադառնում են իրենց բնակության վայրերը, բայց ժամանակավոր, նրանք Ռուսաստան վերադառնալու հնարավորություն ունեն: Ներկայումս Ռուսաստանի տարածքում գտնվում է 2.5 միլիոն Ուկրաինայի քաղաքացի, այս տարվա ընթացքում ավելի քան 40.000 ուկրաինացի ապաստարան է խնդրել, իսկ հակամարտության սկզբից՝ ավելի քան 300.000 մարդ: Նա նաև նշել է, որ ժամանակավոր կացության կարգավիճակ է ստացել 286.000 մարդ:

Նմանատիպ նյութեր