Ռուսաստանում ուկրաինացի փախստականների թիվը գերազանցել է 34,000-ը
Ռուսաստանում տեղակայված փախստականների ժամանակավոր կացարաններում ուկրաինացի փախստականների թիվը անցել է 34 հազարից: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԻՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Դրոբիշևսկին:
«Վերջին օրերին 6 հավելյալ կացարաններ են տեղադրվել: 34 հազարից ավելի փախստական կա այժմ, նրանցից 12 հազար 4 հարյուրը երեխաներ են»,-ասել է նա: