Հետախուզվողին բերման են ենթարկել «Զվարթնոց» օդանավակայանից
Ոստիկանության Արթիկի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ մարտի 12-ին, ժամը 01.50-ին, «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել Փարիզ-Երևան չվերթով ՀՀ ժամանած, 1990 թ. ծնված Շահվալադ Խ.-ն, որը 2014 թ. հոկտեմբերի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի /ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը/ 3-րդ մասի մեղադրանքով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]