Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից հետախուզվողին բերման են ենթարկել
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները հունվարի 10-ին, ժամը 17.30-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանից բերման են ենթարկել 1986 թ. ծնված Մորիս Կ.-ին, որը 2016 թ. սեպտեմբերի 9-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածի՝ ծեծի մեղադրանքով:
[i][b]ՀՀ ոստիկանություն[/b][/i]