211652_close_icon
views-count757 դիտում article-date 15:03 12-03-2015

Ոստիկանության ստորաբաժանումներում բնակչության կողմից զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1971 թ. ծնված Կարինե Մ.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, «Ֆ-1» տիպի 2 նռնակ` առանց պայթուցիչների, «ՌԶՌԳ» տիպի նռնակի 2 պայթուցիչ: *** Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1972 թ. ծնված Հովսեփ Կ.-ն կամավոր հանձնել է «ՌԳԴ-5» և «ՌԳԴ-42» տիպի 1-ական նռնակ` առանց պայթուցիչների, «ՈՒԶՌԳՄ» տիպի նռնակի պայթուցիչ, ինքնաձիգի 2 պահունակ և տարբեր տրամաչափի 370 փամփուշտ: *** Ոստիկանության Գավառի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1973 թ. ծնված Խաչիկ Ս.-ն կամավոր հանձնել է «Ակսու» տիպի ինքնաձիգ` պահունակով, լիցքավորված 5.45 մմ տրամաչափի 12 փամփուշտով: *** Ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Ավետիք Հ.-ն կամավոր հանձնել է 5.6 մմ տրամաչափի փամփուշտ կրակելու համար վերափոխված օդամղիչ հրացան: *** Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Ռաֆիկ Պ.-ն կամավոր հանձնել է «ՍՌԲ 8630» գրառմամբ նռնակ` պայթուցիչով, տարբեր տրամաչափի 63 փամփուշտ, ինքնաձիգի պահունակ` լիցքավորված 30 փամփուշտով և ինքնաձիգի 4 փամփուշտալիցքավորիչ: *** Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1981 թ. ծնված Էդգար Խ.-ն կամավոր հանձնել է 16 մմ տրամաչափի երկփողանի որսորդական ողորկափող հրացան և 5.45 մմ տրամաչափի 44 փամփուշտ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր