211652_close_icon
views-count882 դիտում article-date 17:06 26-02-2015

Ոստիկանության ստորաբաժանումներում զենք-զինամթերքի կամավոր հանձնման գործընթացը շարունակվում է

Ոստիկանության Ճամբարակի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1975 թ. ծնված Վարդան Ճ.-ն կամավոր հանձնել է «Իժ-18Մ» տիպի, 12 մմ տրամաչափի, ողորկափող, մեկփողանի որսորդական հրացան: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1991 թ. ծնված Արմեն Հ.-ն կամավոր հանձնել է 1961 թ. արտադրության «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի, ողորկափող, երկփողանի որսորդական հրացան: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Արտաշ Պ.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-Բ» տիպի, 16 մմ տրամաչափի, երկփողանի, ողորկափող որսորդական հրացան: *** Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1958 թ. ծնված Ռաֆիկ Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 33 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 37 փամփուշտ: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1966 թ. ծնված Աշոտ Թ.-ն կամավոր հանձնել է «ՌԴԳ» տիպի նռնակ, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 20 և 5.45 մմ տրամաչափի 27 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: *** Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1979 թ. ծնված Աշոտ Մ.-ն կամավոր հանձնել է 2 ինքնաշեն և 1 «ՌԴԳ» տիպի նռնակ` պայթուցիչով, ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 5 և «Կարաբին» տիպի հրացանի 7.62 մմ տրամաչափի 29 փամփուշտ և ինքնաձիգի դատարկ պահունակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր