Զենք-զինամթերք՝ խորդանոցից
Ոստիկանության Մալաթիայի բաժին զանգահարած կինը հայտնել է, որ խորդանոցը մաքրելիս զենք-զինամթերք է հայտնաբերել:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է տարբեր տրամաչափի 76 փամփուշտ, փամփուշտի 2 գնդակ, 1 փամփուշտ` գնդակի վրա 9-606-75 գրառմամբ, 1 պայթուցիչ, «Ֆ-1» տիպի և «ՌԳԴ» տիպի 1-ական նռնակ` պայթուցիչով:
Նշանակվել է փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]