Խորդանոցից զենք-զինամթերք է գտել
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ՝ 1967 թ. ծնված Մանուկ Խ.-ն հայտնել է, որ իրենց շենքի միջանցքում գտնվող իր խորդանոցում զենք-զինամթերք է գտել, որը պատկանել է հանգուցյալ հորը:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է ձեռքի հակատանկային նռնականետ, նռնականետի 3 կրակոց և կրակոց նետող 3 լիցք:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]