Կազանում հրդեհված առևտրի կենտրոնի սեփականատերը ադրբեջանցի է. տեսանյութեր
Թաթարստանի մայրաքաղաք Կազանի հրդեհված «Ադմիրալ» առևտրի կենտրոնի սեփականատերը ադրբեջանցի է՝ Հուսեյն Ղահրամանովը:
Վերջինս LifeNews-ին տված հարցազրույցում ասել է, որ սպառնալիքներ էր ստանում անհայտ անձանց կողմից և բացի անվտանգության ծառայությունից, ստիպված էին գիշեր-ցերեկ այդ կենտրոնում մնալ նաև նրա բարեկամներն ու ընկերները:
Կենտրոնում աշխատել է մոտ 600 մարդ: Հրդեհից մահացել է 1 կին, ևս 3 տղամարդ ստացած այրվածքներից մահացել են Կազանի հիվանդանոցում: Վիրավորներից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: