211652_close_icon
views-count1232 դիտում article-date 15:27 06-03-2014

Դիակ` հրդեհված բնակարանի պատշգամբում

Մարտի 5-ին, ժամը 05.20-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ Անդրանիկի փողոցի թիվ 10 շենքում հրդեհ է նկատվում: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 04.45-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Անդրանիկի փողոցի 10 շենքի թիվ 50 բնակարանի պատշգամբում, որտեղ հայտնաբերվել է 1935 թ. ծնված Շողակաթ Խաչատրյանի այրված դիակը: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է նախաքննություն:

Նմանատիպ նյութեր