Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները. լուսանկարներ
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 12 դեպք: Նախկինում հայտնաբերված 6 դեպքերի մասով իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն