211652_close_icon

Մայրաքաղաքում շարունակվում են ապօրինի շինությունների հայտնաբերման և արձանագրման աշխատանքները

views-count1043 դիտում article-date 15:17 12-02-2015
Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական շրջանների համապատասխան բաժինների իրականացրած համատեղ վերահսկողության շնորհիվ մայրաքաղաքում հայտնաբերվել և արձանագրվել է ապօրինի շինարարության 5 դեպք: Քանդման աշխատանքներ են իրականացվել 4 հասցեներում: Մեկ ահազանգ էլ ստացվել է թեժ գծի 1-08 շուրջօրյա հեռախոսահամարով, սակայն տեղում կատարված ուսումնասիրության ընթացքում ապօրինաշինություն չի հայտնաբերվել: Հաշվետու ժամանակահատվածում շինարարական հրապարակների համար սահմանված պայմանները չպահպանելու դեպքերի վերաբերյալ 5 արձանագրություն է կազմվել:

Նմանատիպ նյութեր