1703 դիտում
18:14 11-03-2015
Վիճաբանությունն ավարտվեց դանակահարությամբ
Մարտի 10-ին, ժամը 14.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ մեջքի կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու: Նրա ընկերոջ` 1994 թ. ծնված Արտակ Ա.-ի պատմածով՝ Արթուր Ա.-ն դանակահարվել է Երևանի Խանջյան փողոցում՝ ԵՊՄՀ մոտ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, անհայտ անձի կողմից:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնական բաժնի ծառայողները բաժին են ներկայացրել 1998 թ. ծնված Արտակ Թ.-ին, 1999 թ. ծնված Մհեր Ա.-ին, 1997 թ. ծնված Արտյոմ Ե.-ին, 1994 թ. ծնված Արտակ Ա.-ին, 1996 թ. ծնված Նարեկ Բ.-ին, 1996 թ. ծնված Վահե Ա.-ին և 1998 թ. ծնված Դավիթ Գ.-ին:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 14.30-ին, Չայկովսկու փողոցի թիվ 15 հասցեի մոտ նրանք վիճաբանել և հարվածել են իրար, իսկ Արթուր Ա.-ին դանակով հարվածել է Դավիթ Գ.-ն:
Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
2222 դիտում
14:31 24-12-2014
Դպրոցի մոտ վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ
Այս բաժնից
658 դիտում
09:16 10-01-2025
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ. Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է
1108 դիտում
23:11 09-01-2025
Նիկոլը փորձել է հերթական վախվորած պատասխանը տալ Բաքվից հնչող հոխորտանքներին․ Արտակ Զաքարյան