211652_close_icon

Մերկելը չի մասնակցի Հայրենական մեծ հաղթանակի օրվան նվիրված մոսկովյան միջոցառումներին. Die Zeit

views-count1607 դիտում article-date 15:54 11-03-2015
Գերմանական Die Zeit թերթը, հղում անելով իր իրազեկ աղբյուրին, գրում է. «Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չի մեկնի Մոսկվա՝ Հայրենական մեծ պատերազմում ԽՍՀՄ-ի տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու: Որոշումը քաղաքական գործիչն ընդունել է օրեր առաջ»: Թերթը հիշեցնում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մերկելին Մոսկվա այցելելու առաջարկ էր արել դեռ ամռանը, սակայն Գերմանիայի կանցլերն անպատասխան էր թողել հրավերքը: «Պատճառը Ուկրաինայի հակամարտությունն է: Հանդիսավոր միջոցառմանը Մերկելի ներկա գտնվելը վիրավորական կլիներ ուկրաինական կառավարության համար: Նրա համար անընդունելի կլինի ներկա գտնվել տանկերով շքերթի, որոնք, չի բացառվում, որ օգտագործված լինեն ուկրաինական մարտերում: Մերկելի որոշումը շրջադարձային է, քանի որ նախկինում Հաղթանակի օրվա կապակցությամբ Մոսկվա էին այցելել արևմտյան մեծ թվով ղեկավարներ: Գերմանիայի ներկայացուցիչներին Մոսկվա հրավիրելը համարվում էր երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման և հաշտության նշան»: Միևնույն ժամանակ սկանդալից խուսափելու համար Անգելա Մերկելը մայիսի 9-ի փոխարեն Մոսկվա կմեկնի մայիսի 10-ին և Պուտինի հետ կայցելի Կրեմլի Անհայտ զինվորի հուշարձանը: Թերթը նշում է նաև, որ հրաժարվել են Մոսկվա այցելել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Լիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեն, Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը և Էստոնիայի նախագահ Հենդրիկ Իլվեսը: Դեռևս պարզ չէ՝ կմասնակցե՞ն արդյոք մոսկովյան միջացառումներին Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի նախագահները: Ավելի վաղ հայտնի ր դարձել, որ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չի մասնակցելու միջոցառումներին:

Նմանատիպ նյութեր