20582 դիտում
13:56 11-03-2015
Երևանի ՃՈ աշխատակիցները հայտնաբերել են 38 խմած, «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների վարորդների. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ծառայության ընթացքում հայտնաբերել ոչ սթափ վիճակում գտնվող «վայ» վարորդներին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 10-ին, ՃՈ 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 3 տասնյակից ավելի արտասահմանյան մակնիշի «գոլդ» համարանիշներով ավտոմեքենաներ: Բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր, և նրանք ավտոմեքենան խմած վարելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության՝ 50-200 հազար դրամի չափով:
ՃՈ ղեկավար կազմը բազմիցս հորդորել է, որ չեն հանդուրժելու այդ «վայ» վարորդների արարքը, քանի որ դա, առաջին հերթին, բխում է հենց իրենց շահերից, իսկ կրկնվելու դեպքում վարորդները ոչ միայն կտուգանվեն կրկին անգամ, այլ երկար ժամանակով կզրկվեն ավտոմեքենան վարելու իրավունքից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոչ սթափ վիճակում մեծ թվով ավտոմեքենաներ են տեղափոխվել տուգանային հրապարակներ նաև մարզերում, որոնց վարորդների նկատմամբ վարչական ակտերը կազմվել են ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի ծառայողների կողմից:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2245 դիտում
19:59 22-11-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (24.11.2024 թ․)