211652_close_icon
views-count29286 դիտում article-date 15:25 30-07-2015

Երևանի «գաի պլաշչադկան» մի քանի ժամվա ընթացքում լցվեց խմած վարորդների «գոլդ» համարանիշներով «գոլդ» մեքենաներով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայություն իրականացնել, որի ժամանակ հայտնաբերված օրինախախտ վարորդների նկատմամբ կազմվում են վարչական ակտեր, իսկ ոչ սթափ վիճակում գտնվող վարորդների մեքենաները տեղափոխվում են ՃՈ պահպանվող հատուկ տարածքներ: Հանրապետությունում աշխատանքների վերահսկողությունը ՀՀ ոստիկանապետի կագրադրությամբ դրվել է ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանի վրա: Վերջինիս հանձնարարականով էլ Երևանում հսկողությունը դրվել է Երևանի ՃՈ պետ, ոստիկանության մայոր Արման Հակոբյանի, իսկ մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արամ Գալստյանի վրա: Երեկ՝ հուլիսի 29-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել 43 տրանսպորտային միջոց, որոնց վարորդներից 37-ը եղել է ոչ սթափ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բոլոր վարորդների նկատմամբ կազմվել են վարչական ակտեր՝ 100 հազարից 200 հազար դրամի չափով: ՃՈ ղեկավար կազմը կրկին հորդորում է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և առաջին հերթին մտածելով իրենց կյանքի ու առողջության մասին՝ ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին: Երեկ՝ հուլիսի 29-ին, տուգանային հրապարակ տեղափոխված ավտոմեքենաների մեծ մասը եղել են «գոլդ» համարանիշներով BMW-ներ, Lexus-ներ, Porsche Cayenne-ներ, Mercedes-եր և այլ ավտոմեքենաներ: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 42+
42+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր