Աշխարհազորը շփման կետից հետ է քաշել ծանր զինտեխնիկայի զգալի մասը. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հաստատել է, որ աշխարհազորը շփման կետից հետ է քաշել ծանր զինտեխնիկայի զգալի մասը, իսկ ուկրաինական բանակը` զինտեխնիկայի մեծ մասը:
Նրա խոսքով, զինադադարը հիմնականում պահպանվում է` բացառությամբ մի քանի շրջաններում շարունակվող կրակոցների: Հարկ է նշել, որ փետրվարի 14-ից, երբ զինադադարի մասին համաձայնագիրը մտավ ուժի մեջ, զոհվել է ուկրաինացի 64 զինվոր: Կողմերը միմյանց անըդնհատ մեղադրում են հրադադարի խախտման և զինտեխնիկայի ոչ լիարժեք հետքաշման մեջ: