ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրել է իր նորանշանակ տեղակալին
Մարտի 9-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում նախարարի ղեկավարությամբ տեղի ունեցավ գործակարգավարական խորհրդակցություն: Նախարարը ներկայացրեց նախարարի նորանշանակ տեղակալ Վահագն Մելիքյանին:
Կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրեցին անցած շաբաթվա ընթացքում կատարած աշխատանքները: Քննարկվեցին հետագա անելիքները, նախանշվեցին առաջիկա ծրագրերն ու միջոցառումները: Տրվեցին հանձնարարականներ: