Եւս մեկ ԱԺ պատգամավոր լքեց ԲՀԿ-ն
ԱԺ պատգամավոր, ԲՀԿ Արմավիրի մարզի տարածքային կառույցի պատասխանատու Արայիկ Աղաբաբյանը կուսակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել:
Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԲՀԿ մամուլի խոսնակ Վահան Բաբայանը:
Նա խմբակցությունում իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Հիշեցնենք, որ ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի առճակատումից հետո ԲՀԿ-ից առաջինը դուրս եկավ Արագած Ախոյանը, ում քայլին հաջորդեցին այլ գործարար պատգամավորներ եւ կուսակցականներ: Ավելին, կուսակցությունից դուրս եկավ անգամ արդեն նախկին ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը: