211652_close_icon
views-count7950 դիտում article-date 17:04 07-03-2015

Գագիկ Ծառուկյանի՝ ԱԺ պատգամավոր խնամին եւս լքեց ԲՀԿ-ն

Գագիկ Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանը [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի տեղեկություններով եւս դուրս է գալիս Բարգավաճ Հայաստան կուսակցությունից: Մուրադ Գուլոյանը իր գործունեությունը կշարունակի որպես անկախ պատգամավոր: Նա հեռախոսազանգերին չի պատասխանում: ԲՀԿ մամուլի քարտուղար Վահան Բաբայանն էլ [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ այդ մասին դեռ պաշտոնական գրություն չեն ստացել: Հիշեցենք, որ ՀՀԿ-ԲՀԿ-ի միջեւ առաջացած լարվածությունից հետո կուսակցությունից դուրս էին եկել Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը, Հարություն Ղարագյոզյանը, Դավիթ Քոչարյանը, Մուշեղ Պետրոսյանը, Ռուստամ Գասպարյանը, Վարդան Օսկանյանը, արդեն կուսակցության նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը, ինչից հետո կուսակցությունը լքեցին նաեւ Գագիկ Ծառուկյանի փեսան` Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԲՀԿ Նոր Հաճնի տարածքային կառույցի նախագահ, Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթեւոսյանը եւ Բյուրեղավանի քաղաքապետ Հակոբ Բալասանյանը, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը, Սիսիանի ԲՀԿ-ական քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը, ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը:

Նմանատիպ նյութեր