Ես դադարեցնում եմ իմ համագործակցությունը. Վիկտոր Դալլաքյանը եւս լքեց Օսկանյան-Օհանյան դաշինքը․News.am
«Երրորդ հանրապետություն» կուսակցության նախագահ Վիկտոր Դալլաքյանը դադարեցնում է իր համագործակցությունը պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հետ: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեց Վիկտոր Դալլաքյանը:
«Ընդամենը եղել է երեք կուսակցությունների հայտարարություն համագործակցելու վերաբերյալ` «Համախմբում», «Երրորդ հանրապետություն» եւ Հայաստանի Դեմոկրատական կուսակցությունների միջեւ: Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ դադարեցնում է համագործակցությունը, ես նույնպես հայտարարում եմ, որ մենք դադարեցնում ենք այդ համագործակցությանը մասնակցությունը: Այդ համագործակցության վերաբերյալ հայտարարած երեք կուսակցություններից երկուսը` Դեմոկրատական կուսակցությունը եւ Երրորդ հանրապետությունը, դադարեցնում են իրենց համագործակցությունը, մնում է ընդամենը «Համախմբում» կուսակցությունը»,-ասաց Վիկտոր Դալլաքյանը:
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/372985.html]կայքում[/url]