Վրաց պատգամավորները կրկին բարձրացրել են խորհրդարանը Թբիլիսի վերադարձնելու հարցը
Առաջիկայում Վրաստանի խորհրդարանը կարող է Քութաիսից վերադառնալ Թբիլիսի: Այս մասին հաղորդում է Georgia Online-ը՝ հղում անելով խորհրդարանի նախագահ Դավիդ Սաղանելաձեին:
Վերջինիս խոսքով՝ դա արվում է պետբյուջեի ծախսերը կրճատելու նպատակով: Հիշեցնենք, որ խորհրդարանը Քութաիսի է տեղափոխվել 2012 թվականին: Որոշումը դուր չէր եկել վրաց պատգամավորներին:
Սաղանելիձեն կոչ է արել խորհրդարանի փոքրամասնությանը աջակցել այդ նախաձեռնությանը, որպեսզի երկրի օրենդիր մարմինը կրկին Թբիլիսիում աշխատի:
Վրաստանի Սահմանադրության համաձայն՝ խորհրդարանը կարող է իր տեղը փոխել միմիայն այն դեպքում, երբ երկրում հայտարարվի արտակարգ կամ ռազմական դրություն: