ԱԺ պատգամավորները բարձրացրել են ՌԴ-ի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հարցը
ՀՀ ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամները ՌԴ պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստում բարձրացրել են ՀԱՊԿ անդամ երկրի կողմից Ադրբեջանին կործանիչ, հարձակողական նշանակության զենք վաճառելու հարցով մտահոգությունը։
[url=https://armenpress.am/arm/news/989048.html]«Արմենպրեսի»[/url] հաղորդմամբ՝ այս մասին հրավիրված ասուլիսում հայտնեց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:
«Հստակ բարձրացրել ենք ՀԱՊԿ-ի շրջանակներում անդամ մեկ երկրից ոչ անդամ մեկ այլ երկրին ստրատեգիական, հարձակողական նշանակության, կործանիչ զենքերի լայնավածավալ մատակարարման հարցը: Որևէ բացասական արձագանք չի եղել առ այն, որ ապագա ՀԱՊԿ-ի նիստում, որ տեղի կունենա Երևանում, պետք է ձևաչափ մշակվի՝ որոշակի սահմանափակումներ իրականացնելու համար»,- ասաց Մելքումյանը: