211652_close_icon
views-count1083 դիտում article-date 11:50 10-03-2015

Եվս 50 երիտասարդ միացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը

Եվս 50 երիտասարդներ համալրեցին ՀՀԿ շարքերը: Հայաստանի հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում երիտասարդներն իրենց կուսակցական անդամատոմսերը ստացան ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Կարեն Ավագյանի կողմից: Վերջինս ողջունեց և շնորհավորեց կուսակցականներին: Իր խոսքում երիտասարդական կառույցի ղեկավար Կարեն Ավագյանը նշեց, որ կարևորում է երիտասարդների ընդգրկվածությունը և հետաքրքրվածությունը երկրում տեղի ունեցող էական գործընթացներում: Նա ՀՀԿ շարքերը համալրածներին խորհուրդ տվեց կարողությունները, փորձն ու գիտելիքներն օգտագործել ի նպաստ մեր երկրի և կուսակցության: Նա հույս հայտնեց միասնական աշխատանքով իրականացնել կուսակցական բոլոր նախագծերն ու ծրագրերը` նպաստելով մեր պետության զարգացմանն ու հզորացմանը

Նմանատիպ նյութեր