211652_close_icon
views-count791 դիտում article-date 13:23 23-12-2014

Եվս 100 երիտասարդ միացավ ՀՀԿ երիտասարդական կազմակերպությանը

ՀՀԿ կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ կուսակցական անդամատոմսերի հանձնման հանդիսավոր արարողությունը: Հայաստանի հանրապետական կուսակցության շարքերը համալրեց ևս 100 երիտասարդ: Երիտասարդներին անդամատոմսերը հանձնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Կարեն Ավագյանը: Վերջինս ողջունեց և շնորհավորեց կուսակցականներին: Երիտասարդական կառույցի ղեկավարը 2 կարևոր հատկանիշ ցանկացավ տեսնել ՀՀԿ-ական անդամատոմս ստացած երիտասարդների մեջ` ազնվություն և նվիրվածություն: <<Ազնվություն այն հարաբերություններում, որ ստեղծում եք, որովհետև առանց դրա հնարավոր չի լինելու մեր աշխատանքը և նվիրվածություն այն գործունեությանը, որն իրականացնում ենք: Ահա սրանք են 2 կարևորագույն կետերը, քանի որ ցանկացած միջոցառում, ցանկացած նախաձեռնություն կյանքի է կոչվում բացառապես այն երիտասարդների միջոցով, ովքեր համալրում են ՀՀԿ շարքերը: Հայաստանի հանրապետական կուսակցությունը հասարակական բարձր ակտիվություն է կարողանում ցույց տալ, երբ մենք համախմբված ենք, երբ առաջարկները կառուցողական են և նպատակային: Այդ դեպքում առաջին հայացքից անհաղթահարելի թվացող հարցերը դառնում են հաղթահարելի>>,-նշեց Կարեն Ավագյանը: Նա հույս հայտնեց, որ միասնական աշխատանքն անպայման կունենա իր արդյունավետ հետևանքները:

Նմանատիպ նյութեր