211652_close_icon

ԱԺ 334 դահլիճում արդեն երկրորդ տարին է՝ վարդակներն անմխիթար վիճակում են. Առավոտ

views-count1354 դիտում article-date 11:01 10-03-2015
«Առավոտ» թերթը գրում է, որ ԱԺ 334 դահլիճում արդեն երկրորդ տարին է՝ վարդակներն անմխիթար վիճակում են, ու լրագրողների բազմաթիվ դժգոհություն–հորդորներն առայժմ պատճառ չեն դառնում՝ աշխատանքային պայմաններ ապահովելու համար: Մինչդեռ Ազգային ժողովի տարածքում շարունակվում են տարածքի օժանդակ մասնաշենքերում հիմնանորոգման, վերակառուցման, հարդարման և արտաքին բարեկարգման աշխատանքները: Պայմանագրի նախագծանախահաշվի արժեքը կազմում է 123 միլիոն 889 հազար 903 դրամ: Այդ աշխատանքների շրջանակներում ձմռան ամիսների ընթացքում սալիկապպտվել է խորհրդարանի շենքի բակը, փոխվել են շենք տանող աստիճանները, որոնք ակնհայտ մաշվածություն չունեին: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր