Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանում տնտեսությունը շարունակում է մնալ անմխիթար վիճակում։ Տնտեսական ակտիվության ցուցանիշն այս տարվա հունվար-փետրվար ամիսներին կազմել է ընդամենը 2,4 տոկոս։ Ընդ որում՝ լուրջ անկում է գրանցվել արդյունաբերական արտադրանքի ծավալներում, այստեղ ցուցանիշը նվազել է բավականին կտրուկ՝ միանգամից 4,1 տոկոսով։
Նշենք, որ մինչև հիմա իշխանություններին հաջողվում էր արդյունաբերական արտադրանքի ծավալների հաշվին ապահովել ցանկալի թվանկարչություն, հիմա՝ նույնիսկ դա չկա։ Եվս մեկ կարեւոր հանգամանք. 1,2 տոկոս աճ է գրանցվել շինարարության ծավալներում, ու սա այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանն այս ոլորտը համարել էր փուչիկ։ Ի դեպ, նվազել են նաեւ արտաքին առեւտրաշրջանառության ծավալները՝ 5,8 տոկոսով, ընդ որում՝ 3,2 տոկոս նվազել են արտահանման եւ 6,7 տոկոսով՝ ներմուծման ծավալները»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։