Նավթի համաշխարհային գները բարձրանում են՝ Իրանի հետ կապված փորձագետների կանխատեսման ֆոնին
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան բարձրացել են 2016 թվականից ոչ շուտ համաշխարհային շուկա Իրանի վերադարձի սպասումների ֆոնին, հաղորդում է Ria Novosti-ն:
Մոսկվայի ժամանակով ժամը 8.27-ին Brent էտալոն նավթի օգոստոսյան ֆյուչերսների արժեքը բարձրացել է 0.3%-ով և կազմել 58,72 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
WTI-ի գինը բարձրացել է 0,4%-ով՝ կազմելով 53,25 ԱՄՆ դոլար՝ 1 բարելի դիմաց:
«Իրանի դեմ կիրառվող ֆինանսական և նավթային պատժամիջոցները կհանվեն, սակայն շուկան չի տեսնի նավթի անմիջական ավելացում»,-նշում են Platts վերլուծական գործակալության փորձագետները:
Գործակալության տվյալներով՝ ներկա պահին Իրանը արտահանում է օրական շուրջ 1 մլն բարել նավթ, մինչդեռ 2012 թվականին այդ ցուցանիշը կազմում էր օրական 2.2-2,3 մլն բարել: