1485 դիտում
10:56 10-03-2015
ԼՂՀ ԱԺ ընտրություններին հնարավոր է մասնակցի նաև «Շարժում 88» ընդդիմադիր կուսակցությունը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է, որ երեկ ԼՂՀ-ում մեկնարկել է խորհրդարանական ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների առաջադրման ժամկետն ավարտվում է մարտի 19-ին, ժամը 18.00-ին: Ընտրությունների ժամանակացույցի համաձայն՝ նախընտրական քարոզարշավը պետք է սկսվի ապրիլի 1-ից: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԼՂՀ ԱԺ ընտրություններում մտադիր են առաջադրվել «Ազատ հայրենիք» կուսակցությունը, որը ղեկավարում է ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը, ինչպես նաև ՀՅԴ-ն, որն այսօր ղեկավարում է Արմեն Սարգսյանը` ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավարը: Ընտրություններին կմասնակցի նաև Արցախի ժողովրդավարական կուսակցությունը, որի ղեկավարը ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն է:
Թերթի տեղեկություններով՝ հնարավոր է ընտրություններին մասնակցի նաև «Շարժում 88» ընդդիմադիր կուսակցությունը: Արցախում շրջանառվող լուրերի համաձայն՝ հնարավոր է՝ ընդդիմությունն առաջնորդի ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը: Մյուս տարբերակով էլ Սամվել Բաբայանը նման ցանկություն չունի, պարզապես ինչ-որ մարդիկ փորձում են շահարկել նրա անունը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ ընտրությունները պետք է տեղի ունենան մայիսի 3-ին:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1048 դիտում
09:00 16-11-2024
Գիտական կադրերի համապետական հաջորդ ատեստավորումը նախատեսվում է իրականացնել 2026 թվականին. նախագիծ. «Փաստ»
1276 դիտում
08:16 16-11-2024
Ինչի՞ վրա է ծախսվելու 100 մլն դրամը. «Փաստ»