211652_close_icon
views-count2043 դիտում article-date 18:22 31-05-2019

Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի վավերացման գործընթացը

Չեխիայի Հանրապետությունում ՀՀ դեսպանության տեղեկատվության համաձայն՝ Չեխիան ավարտել է Հայաստան-Եվրամիություն ՀԳԸՀ վավերացման գործընթացը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է Բրյուսելում 2017թ. նոյեմբերի 24-ին: Այն վավերացրել է 13 պետություն՝ Հայաստան, Բուլղարիա, Դանիա, Էստոնիա, ՄԹ, Լիտվա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Մալթա, Լեհաստան, Ռումինիա, Գերմանիա, Ֆինլանդիա

Նմանատիպ նյութեր