Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա
Հանրապետության տարածքում մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, առանձին վայրերում՝ ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան 3-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 10-12-ին կբարձրանա 3-5 աստիճանով:
Երևանում մարտի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 12-ին երեկոյան ժամերին, 13-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ: