Փախստականների պատճառով Գերմանիան չի պատրաստվում խրվել պարտքերի մեջ. Մերկել
Գործող կոալիցիայի համար առանց դեֆիցիտի բյուջեն կարևոր նպատակներից է եղել և Գերմանիան չի պատրաստվում խրվել պարտքերի մեջ` միգրանտների հոսքի պատճառով:
Այս մասին Bild am Sonntag հրատարակչությանը տված հարցազրույցում հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Նշենք, որ 2015 թ.-ին Գերմանիա է այցելել ավելի քան 1,8 մլն միգրանտ: