211652_close_icon
views-count4230 դիտում article-date 21:43 10-03-2015

Ինչու են սպանել Նեմցովին. Росбалт

Ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության մեջ կասկածվողը՝ Զաուր Դադաեւը պատմել է հանցագործության դրդապատճառների մասին, գրում է Росбалт-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների սեփական աղբյուրներին: Կասկածյալի խոսքով, սպանության պատճառը եղել է այն, որ Նեմցովը բացասաբար է արտահայտվել մահմեդականության եւ Ռուսաստանում ապրող մահմեդականների մասին: Դադաեւը, որը խորապես հավատավոր մարդ է, չի հանդուրժել մահմեդականության մասին Նոմցովի արտահայտությունները: «Փաստացի, Դադաեւը խոստովանել է, որ կազմակերպել է սպանությունը, ուստի այդ գործով աղմկահարույց ձերբակալություններ ակնկալել պետք չէ»,- Росбалт-ին ասել է աղբյուրը: Հիշեցնենք, որ կասկածյալին ձերբակալել էին Ինգուշեթիայում՝ մարտի 6-ին:

Նմանատիպ նյութեր